«Լիվերպուլի» նախկին պաշտպան և ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե Պրեմիեր Լիգայի որ ակումբում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կկարողանա հարմարվել.
Նախկինում 19-ամյա անգլիացու նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել «Լիվերպուլը»։
«Խոսքը միայն «Լիվերպուլի» մասին չէ, կան «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», նրանք բոլորը հետևում են նրա խաղին: Նման ֆուտբոլիստ հրավիրելիս ակնկալում ես, որ նա կխաղա թիմում առաջիկա 10-12 տարիներին:
Ջուդի ունակությունները իսկապես լավն են, նա կարող է դառնալ հաջորդ Կևին դե Բրույնեն, ով կարծում եմ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին: Հուսով եմ, որ «Լիվերպուլը» ձեռք կբերի նրան»,- Կարագերին մեջբերում է Football Daily-ն:
Անցած մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։