«Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտին մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ Բերգամոն ներկայացնող ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 15 միլիոն եվրո, սակայն «ներաձուրիները» պահանջում են առնվազն 20 միլիոն։ Այդուհանդերձ, «Ատալանտայի» ղեկավարությունն արդեն ամեն ինչ համաձայնեցրել է անձամբ հարձակվողի հետ, և գործարքն ավարտին հասցնելու համար կփորձի պայմանավորվել միլանյան ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պինամոնտին հրաժարվել է տեղափոխվել «Սալերնիտանա»։
Նախորդ մրցաշրջանն իտալացին վարձավճարով անցկացրել է «Էմպոլիում»՝ 37 խաղում դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: