ՊՍԺ-ն պայմանավորվածություն չունի Ռենատու Սանշեշի տրանսֆերի հարցում

ՊՍԺ-ի և «Լիլի» միջև կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տեղափոխության շուրջ համաձայնության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Այսօր առավոտյան ֆրանսիական մամուլը տեղեկություն էր տարածել, որ ՊՍԺ-ն փակել է պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը «Լիլի» հետ: Տրանսֆերի մասին, ենթադրաբար, պաշտոնապես պետք է հայտարարվեր այս կիրակի։

Աղբյուրը, սակայն, պնդում է, որ ակումբները դեռ համաձայնության չեն եկել, բայց շարունակում են բանակցել: Անձամբ Սանշեշը շատ է ցանկանում տեղափոխվել ՊՍԺ, որտեղ նրան սպասում է իր նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։