«Սևիլիայի» մարզական տնօրեն. «Չելսին» չպահեց իր խոստումը»

«Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին պատմել է պաշտպան Ժյուլ Կունդե տրանսֆերը՝ «Բարսելոնային» վաճառելու մանրամասները։ 

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Կամպ Նոու» է տեղափոխվել շուրջ 55 միլիոն եվրոյի դիմաց:

«Անցյալ հինգշաբթի մենք պայմանավորվեցինք «Չելսիի» հետ, ֆուտբոլիստը նույնպես պատրաստ էր տեղափոխվել, բայց նրանց ղեկավարությունը չպահեց խոստումը: Նրանք որոշեցին սպասել, իսկ երբ վերադարձան, «Բարսելոնան» ավելի լավ առաջարկ արեց»,- Մոնչիի խոսքերն է մեջբերում լրագրող Ռուբեն Ուրիան։