Էրիկ տեն Հագը ցանկանում է «Ման. Յունայթեդում» տեսնել ևս 4 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմ հրավիրել ևս չորս ֆուտբոլիստի: 

Լրագրող Սամուել Լակհերսթի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաները» հոլանդացի մարզչի համար կփորձեն ձեռք բերել պահեստային դարպասապահի, կիսապաշտպանի և հարձակման գծում հանդես եկող երկու ֆուտբոլիստի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յունայթեդը» պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստի հետ՝ Լիսանդրո Մարտինեսի, Քրիստիան Էրիկսենի և Թայրել Մալասիայի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ներկայումս աշխատում է Դենզել Դյումֆրիսի, Բենյամին Սեշկոյի և Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերներն իրականացնելու ուղղությամբ: