Մատեյս դե Լիգտը խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին

«Բավարիայի» նորեկ Մատեյս դե Լիգտը խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին:

«Ես եկա «Յուվենտուս» ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալու գաղափարով, քանի որ Մաուրիցիո Սարրին այդ ժամանակ թիմի մարզիչն էր, և հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում նրա «Նապոլին» ու «Չելսին»:

Ես սպասում էի, որ Թուրինում կլինի «Այաքսի» խաղաոճը: Սակայն, ցավոք, Սարրին մեկ տարի անց հեռացավ»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: