Կիլիան Մբապպեն չի մասնակցի Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպմանը

ՊՍԺ-ն իր կայքում հրապարակել է թիմի հայտացուցակը Ֆրանսիայի Սուպերգավաթի՝ «Նանտի» դեմ խաղի համար։

Փարիզյան ակումբի կազմում ընդգրկված է 22 ֆուտբոլիստ, սակայն հարձակվող Կիլիան Մբապպեն բացակայում է հայտացուցակից։ Ֆրանսիացին բաց կթողնի հանդիպումը նախորդ մրցաշրջանի վերջում Լիգա 1-ի 10-ից պակաս խաղերում ստացած երեք դեղին քարտի հետևանքով որակազրկման պատճառով:

Բացի Մբապպեից, խաղը բաց կթողնեն նաև պաշտպաններ Լևեն Կուրզավան և Տիլո Կերերը, ինչպես նաև կիսապաշտպաններ Ռաֆինյան, Յուլիան Դրաքսլերը, Անդեր Էրերան և Ժորժինյո Վեյնալդումը։

Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 31-ին, Թել Ավիվում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: