«Բարսելոնան» բացահայտել է Ժյուլ Կունդեի հետ պայմանագրի մանրամասները

«Բարսելոնան» հայտարարել է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կկնքվի։ Համաձայնագիրը ներառում է 1 մլրդ եվրո չափով հրաժարագնի մասին կետ։

Կունդեի՝ որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 1-ին։

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ կենտրոնական պաշտպանը 50 միլիոն եվրոյի դիմաց է «Սևիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: