Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է Պակո Ալկասերի տրանսֆերից

Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր չի կնքի «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերի հետ, հայտնում է Sky Sports-ը: Գերմանական ակումբի ղեկավարությանն առաջարկվել է ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն նրանք պատասխանել են, որ այլ ոճի հարձակվող են փնտրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վիլյառեալն» Ալկասերի տրանսֆերը հանել է վաճառքի: Այդ պատճառով իսպանացուն լրացուցիչ արձակուրդ է տրամադրվել։

Բացի «Բորուսիայից»՝ հարձակվողի տրանսֆերն առաջարկել է նաև «Ունիոնին» և «Հերտային», քանի որ անձամբ ֆուտբոլիստը կցանկանար վերադառնալ Գերմանիա։