«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին կփոխի ակումբային գրանցումը

«Նապոլին» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորիի հետ։ Այժմ նեապոլիտանական ակումբը փորձում է «Սասուոլոյի» հետ բանակցել իտալացու տրանսֆերի արժեքի շուրջ, հայտնում է Football Italia-ն:

Կողմերի միջև համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառ, իսկ աշխատավարձի չափը չի նշվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի արժեքը «Նապոլիի» համար կարող է արժենալ 25 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: