«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ ընկերական հանդիպումը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ 37-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնի Օսլո, որը Նորվեգիայի մայրաքաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի մադրիդյան ակումբի հետ։
Նշվում է, որ պորտուգալացին դեռ պատշաճ մարզավիճակ չի հավաքել, ուստի մարզչական շտաբը որոշել է հարձակվողին դուրս չբերել խաղադաշտ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։