«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի այն հայտարարությանը, որ կատալոնական ակումբը, լինելով սնանկ խոշոր տրանսֆերներ է իրականացնում հաղորդում է Marca-ն։
«Նրանց կխնդրեի ստուգել իրենց հաշիվները։ Նրանք արդեն խոշոր փոխանցում են ստացել Լևանդովսկու տրանսֆերի դիմաց։
Ես հարգում եմ բոլորին և չեմ խառնվում ուրիշների գործերին։ Նագելսմա՞նը։ Թող ստուգեն իրենց հաշվին մեր փոխանցած գումարը»,- ասել է պաշտոնյան։