Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիին մեղադրում են բռնաբարության մեջ, հայտնում է Pulse Nigeria-ն։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա գանացուն բռնաբարության մեջ մեղադրում է մի աղջիկ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նա կիսվել է Փարթիի հետ փոխանակված հաղորդագրությունների սքրինշոթներով:
Աղջիկը նաեւ հայտարարել է, որ իրեն վճարել են այս դեպքի մասին չխոսելու համար։ Փարթին և նրա փաստաբանները դեռևս չեն արձագանքել բռնաբարության վերաբերյալ կնոջ մեղադրանքներին: