Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել գերմանացի հարձակվող Տիմո Վերներին, հաղորդում է Defensa Central-ը։
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Արսենալը» և իտալական «Յուվենտուսը»։
Նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Անգլիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: