Սկանդալային. Դոմագոյ Վիդան կողոպուտի զոհ է դարձել

Խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան Զագրեբում կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է Fanatik-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները մտել են ֆուտբոլիստի տուն՝ վերցրել 600.000 եվրո արժողությամբ գողոնը և աննկատ հեռացել հանցագործության վայրից։

Զագրեբի ոստիկանությունը սա պրոֆեսիոնալ կողոպուտ է համարում, քանի որ նախապես անջատված են եղել տան ահազանգը և տեսախցիկները։

Նախաքննությունը շարունակվում է: