«Բարսելոնայի» ֆրանսիացի նորեկ Ժյուլ Կունդեն, կիսվել է տրանսֆերի մասին իր տպավորություններով։
«Ես շատ հպարտ եմ և շնորհակալ ամեն ինչի համար։ Չեմ համբերում, ցանկանում եմ միանալ թիմին և իմ պատմությունը սկսել «Բարսելոնայում»:
Շնորհակալ եմ «Սևիլիային», բայց իհարկե «Բարսան» իմ կարիերայի հաջորդ քայլն է։ Այստեղ ես ցանկանում եմ հաղթել բոլոր մրցաշարերում»,- Կունդեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։