Ժոան Լապորտա. «Չավին արժանի էր այս բոլոր տրանսֆերներին»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի ակումբ տեղափոխության մասին:

«Մենք կարողացանք իրագործել այս տրանսֆերը, ես շատ գոհ եմ գործարքի արդյունքներից: Սա ևս մեկ ապացույց է, որ ֆուտբոլիստները երազում են խաղալ «Բարսելոնայում». Նրանք պատրաստ են մեր ակումբում խաղալու համար խոշոր գումարներ զոհաբերել։ Մենք ուժեղ և մարտունակ թիմ ենք կառուցում։ Չավին արժանի էր այս բոլոր տրանսֆերներին»,- ասել է նախագահը: