Օսկար Մինգեսան կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան կարիերան կշարունակի «Սելտայում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ակումբի 23-ամյա սանը կհեռանա թիմից։ «Բարսելոնան» և «Սելտան» գրեթե ամբողջությամբ պայմանավորվել են գործարքի շուրջ։

Մինգեսան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։