«Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ։
Ինչպես տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը, միլանյան ակումբը նախատեսում է թիմում պահել առանցքային պաշտպաններից մեկին։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դե Վրեյի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։