Ֆաբրիցիո Ռոմանո. Նունու Տավարեշը նոր ակումբ կունենա

«Մարսելը» համաձայնության է եկել «Արսենալի» հետ «զինագործների» պաշտպան Նունու Տավարեշին վարձակալելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հուլիսի 29-ին 22-ամյա պորտուգալացին բուժզննում կանցնի, որից հետո կմիանա Լիգա 1-ը ներկայացնող ակումբին։

Տավարեշի տրանսֆռրը «Արսենալը» գնել է «Բենֆիկայից» 2021 թվականի ամռանը 8 միլիոն եվրոյով։ Նունուն «զինագործների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։