Ադրիեն Ռաբիոյի գործակալը կապի մեջ է ֆրանսիական ակումբի հետ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի գործակալը կապի մեջ է «Մոնակոյի» ներկայացուցիչների հետ:

Կողմերը քննարկում են կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերը ֆրանսիական ակումբ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

«Յուվենտուսը» ցանկանում է վաճառել 27-ամյա կիսապաշտպանին, սակայն ցանկանում է նաև խոշոր գումար ստանալ տրասֆերի դիմաց։