Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր և Ռոմելու Լուկակուի հարաբերությունների մասին

Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ հարաբերությունների մասին: Մխիթարյանն ու Լուկակուն միասին արդեն հանդես են եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Մանչեսթեր Յունայթեդում» մենք լավ հարաբերություններ ունեինք, նույնը կլինի նաև այստեղ։ Կարծում եմ՝ Լուկակուն ավելի ուժեղ է դարձել»,- ասել է Հենոն: