Հարձակվող Մեմֆիս Դեպայը, ում իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Կատալոնացիները հոլանդացու ծառայություններն են առաջարկել «Յուվենտուսին»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
«Բարսելոնայի» ղեկավարությունը, ինչպես մարզչական շտաբը, հույս չեն դնում Դեպայի վրա, ով թիմին միացել է անցյալ ամառ։ Կատալոնացիները որոշել են վաճառել 28-ամյա հոլանդացուն։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» մարզչական շտաբը հետաքրքրված է Դեպայի ծառայություններով, ով «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։