«Ուդինեզեի» աջ եզրային պաշտպան Նաուել Մոլինան տեղափոխվել է «Ատլետիկո»: Կողմերը հինգ տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իտալական ակումբը կստանա 20 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Մոլինան Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանն Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականի հունիսին և անցկացրել է 16 հանդիպում։
https://twitter.com/atletienglish/status/1552601330358931456