Կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը մոտ է ՊՍԺ-ից «Ռոմա» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։
Ակումբներն արդեն շաբաթ օրը կարող են վերջնական համաձայնության գալ հոլանդացու տեղափոխության շուրջ։
Վեյնալդումի գործարքը կլինի անվճար վարձակալության տեսքով՝ հետագայում տրանսֆերը գնելու տարբերակով, որը պարտադիր կդառնա, եթե կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում մասնակցի մրցաշրջանի կեսի խաղերին, իսկ թիմը դուրս գա Չեմպիոնների Լիգա: