Ալեքսանդր Կոկորինը չի հրավիրվել «Ֆիորենտինայի» մինչմրցաշրջանային հավաքին

Հարձակվող Ալեքսանդր Կոկորինը չի հրավիրվել «Ֆիորենտինայի» մինչմրցաշրջանային ուսումնամարզական ​​հավաքին, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքը տեղի կունենա Ավստրիայում և Իսպանիայում։ Ռուս հարձակվողը բացակայում է հրավիրված 29 ֆուտբոլիստների հայտացուցակից:

Կոկորինը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։ «Մանուշակների» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

31-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինայի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է Ա Սերիայի 10 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 140 րոպե։