Ֆուտբոլային հեռուստատեսության փորձագետ Ջեյմի Կարագերը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին համեմատել է լեգենդար Անդրեա Պիրլոյի հետ։
«Էրիկսենն այժմ ավելի խորքից է խաղում, քան «Թոթենհեմում», որտեղ նա գործում էր հարձակվողների ետևից և փորձում էր կատարել վերջին փոխանցումը: Այժմ նա ավելի շատ նման է փլեյմեյքերի»:
Կարագերը դանիացու էվոլյուցիան համեմատել է Անդրեա Պիրլոյի էվոլյուցիայի հետ՝ նշելով, որ իտալացին նույնպես ժամանակի ընթացքում սկսեց տեղափոխվել դաշտի կենտրոն:
«Դա այն է, ինչ նա պատրաստվում է տալ «Մանչեսթեր Յունայթեդին»: Փոխանցման ճշգրտություն»,- ասել է Կարագերը Sky Sports-ին: