«Թոթենհեմի» պաշտպան Յաֆետ Տանգանգան համաձայնության է եկել «Միլանի» հետ: Calciomercato-ի տեղեկություններով՝ այժմ անգլիացին սպասում է այն պահին, երբ ակումբները միմյանց միջև կպայմանավորվեն տրանսֆերի գումարի չափի շուրջ։
23-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերում։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ թիմ տեղափոխվեց Կլեման Լանգլեն, ով լոնդոնյան ակումբին միացավ «Բարսելոնայից»՝ վարձավճարով:
Հիշեցնենք, որ Տանգանգան Ժոզե Մոուրինյոյի օրոք դարձավ «Թոթենհեմի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ երիտասարդ պաշտպանը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ: