«Ունիոն Էսպանյոլի» կիսապաշտպան Ֆելիպե Մենդեսը մոտ է Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն, հայտնում է ADN Deportes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը շաբաթ օրվանից գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում և արդեն բուժզննում է անցել։
Նշվում է, որ ակումբները ներկայումս համաձայնեցնում են տեղափոխության վերջին դետալները։ Տրանսֆերը կարող է իրականացվել առաջիկայում:
ԲԿՄԱ-ի պոտենցիալ նորեկը «Ունիոն Էսպանյոլի» կազմում անցկացրել է 122 հանդիպում (4 գոլ և 15 գոլային փոխանցում) և հանդիսանում է թիմի ավագը։ Նաև Մենդեսն իր ակտիվում 3 խաղ ունի Չիլիի հավաքականի կազմում: