«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մենիսկի հետ կապված վիրահատության պատճառով կարող է բաց թողնել մոտավորապես երեք ամիս:
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ֆրանսիացին վնասվածք էր ստացել ԱՄՆ-ում թիմի ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Այսպիսով՝ Պոգբան ռիսկի է դիմում վնասվածքի պատճառով բաց թողնել ԱԱ-2022-ը:
Ավելի վաղ ֆրանսիացին հրաժարվել էր վիրահատվել, սակայն հետո մտափոխվել էր: