«Վեսթ Հեմը» նոր հանդիպում կունենա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ

«Վեսթ Հեմը» նոր հանդիպում է նշանակել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ լոնդոնցիները չէին կարողանում պայմանավորվել Կոստիչի հետ պայմանագրի կետերի շուրջ, սակայն անձամբ սերբ ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ թիմից։ «Մրճահարները» նաև չեն ավարտել բանակցությունները «Այնտրախտի» հետ, սակայն սպասվում է, որ գերմանացիների հետ համաձայնության գալը ժամանակի հարց է:

2021/22 մրցաշրջանում Կոստիչն «Այնտրախտի» կազմում մասնակցած 43 խաղում դարձել է 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։