Հարձակվող Էլդոր Շոմուրոդովն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Ռոմայից»։
Ինչպես հայտնում է Roma Press-ը՝ հռոմեական ակումբը լրջորեն մտածում է հարձակվողի տրանսֆերի վաճառքի մասին, ով չի տպավորել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Շոմուրոդովը «Ռոմա» է տեղափոխվել «Ջենովայից» 2021 թվականին։ «Գայլերի» կազմում անցկացրած 39 խաղում Էլդորը խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։