Հին Մին Սոն. «Ուզում եմ գերազանցել Քեյնի հետ սահմանած ռմբարկուական ռեկորդը»

«Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը հայտարարել է, որ մտադիր է այս մրցաշրջանում գերազանցել իր թիմակից Հարի Քեյնի հետ սահմանած ռեկորդը:

Անցած մրցաշրջանում Սոն և Քեյնը միասին 41 գոլ խփեցին, ինչը ԱՊԼ-ում հարձակողական զույգի համար ռեկորդային էր:

«Ես տեսա Քեյնի հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ ավելի շատ ժամանակ է անցկացնում ինձ հետ, քան իր կնոջ հետ: Բայց դա ճիշտ է։ Ես ևս ավելի շատ ժամանակ եմ անցկացնում խաղադաշտում Քեյնի հետ, քան տանը՝ ծնողներիս հետ։

Մենք միասին 41 գոլ խփեցինք նախորդ մրցաշրջանում: Այն, ինչ իսկապես միավորում է մեզ, կատարելագործվելու ցանկությունն է: Մենք նման ենք ոչ միայն ֆուտբոլային վարպետությամբ, այլ նաև բնավորությամբ։

Ես ուզում եմ գերազանցել այն ռեկորդը, որը ես ու Հարրին սահմանել ենք, չնայած մի օր այն կգերազանցվի»,- ասել է Սոնը GQ Korea-ին տված հարցազրույցում։