«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է .Footmercato,-ն։
Նշվում է, որ մանկունիանցիները պատրաստ են 50 մլն ֆունտ առաջարկել այս տրանսֆերի համար և արդեն կապ են հաստատել սերբի գործակալի հետ։
«Լացիոն» կիսապաշտպանի համար պահանջում է առնվազն 70 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այդ պատճառով իտալական ակումբը մերժել է անգլիական կողմի առաջարկը: