«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան կախված է անձամբ իրենից, սակայն կատալոնական ակումբը հոլանդացուն բարդ դրության մեջ է դրել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հոլանդացու հետ և հասկացրել, որ հույսեր է կապում նրա հետ։
Այնուամենայնիվ, «Բարսայում» մնալու համար Դե Յոնգը ստիպված կլինի կիսով չափ կրճատել աշխատավարձը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում, իսկ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին մոտ 80 միլիոն եվրոյով, քանի որ ակումբը ֆինանսական դժվարություններ ունի, սակայն, եթե հոլանդացին համաձայնի ակումբի պայմաններին նա կարող է մնալ թիմում։