Մադրիդի «Ռեալը» հարձակվող Բորխա Մայորալի տրանսֆերը կվաճառի «Խետաֆեին», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները պայմանավորվել են 25-ամյա իսպանացու տրանսֆերի շուրջ. «Խետաֆեն» Մադրիդի «Ռեալին» կվճարի 10 միլիոն եվրո։ Մայորալը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Խետաֆեի» հետ։
Մայորալը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Սերուցքայինների» հիմնական կազմում նա անցկացրել է 33 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/22 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Խետաֆեի» կազմում։