«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձով ակումբ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, մասնագետը դիմել է կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտին՝ փարիզցիների հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստին վերադարձնելու խնդրանքով։ Չավին լավ հարաբերություններ է պահպանում արգենտինացու հետ և կարծում է, որ նրա վերադարձը կարող է մեծ ներդրում ունենալ ակումբի վերականգնման գործում, ինչպես տնտեսական, այնպես էլ մարզական առումով:
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2004-ից 2021 թվականներին։ Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ նա երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։