Կասպեր Շմեյխելը կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանսիական «Նիսսը» հետաքրքրված է «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի հավաստմամբ՝ թիմը ձախողվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերին ձեռք բերելու հարցում։

Այժմ ֆրանսիական ակումբը մտադիր է դիտարկել այլ թեկնածուների։ Առաջնային թիրախը հենց Շմեյխելն է։ Ակումբն արդեն առաջարկ է արել դարպասապահին։

Շմեյխելը «Լեսթերում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ներկայումս ֆուտբոլիստն թիմի ավագն է։ Անցած մրցաշրջանում անցկացրած 52 խաղում դարպասապահը բաց է թողել 79 գնդակ:

Շմեյխելի և «Լեսթերի» միջև պայմանագիրը կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Portal Transfermarkt-ը դանիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: