ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է 2022/23 մրցաշրջանում ունեցած պլանների մասին։
«Մեզ բարդ մրցաշրջան է սպասվում, բայց ես տեսնում եմ, որ թիմը կատարելագործվում է։ Հիմա մեր գլխավոր նպատակը Ֆրանսիայի սուպերգավաթը նվաճելն է։
Ցանկանում եմ Աշխարհի Առաջնությանը ներկայանալ լավագույն մարզավիճակով»,- Նեյմարի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։