«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան մնում է անորոշ: Հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բազմաթիվ ակումբներ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ իր ներկայիս թիմից։ Ժոան Լապորտան խոսել է դե Յոնգի ապագայի մասին։
«Ֆրենկի դե Յոնգը մեր ֆուտբոլիստն է, մեզ շատ է դուր գալիս նրա խաղը: Մենք Ֆրենկիի վերաբերյալ մի քանի առաջարկ ենք ստացել, բայց դեռ չենք ընդունել դրանք, քանի որ ցանկանում ենք խոսել նրա հետ և հստակ իմանալ, թե ինչ է նա ուզում անել: Մենք պետք է հստակեցնենք որոշ ասպեկտներ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: