«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ընկերական խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
Այսօր Լաս Վեգասում կայացավ իսպանական երկու գրանդների հանդիպումը։
«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս հանդիպումից։ Այսօր մենք լավ էմոցիաներ ստացանք, իսկ հիմա դա շատ կարևոր է։ Մենք միշտ հաճույք ենք ստանում «Ռեալին» հաղթելուց:
Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը, բայց երկրորդ խաղակեսն այնքան էլ լավը չէր, մենք դեռ պետք է բարելավենք մեր խաղը»,- ասել է Չավին