«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոստովանել է, որ համոզել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
«Սկզբում կատակում էի Կուլիբալիի հետ, սակայն հետո ամեն ինչ լրջացավ։
Ես համոզեցի նրան միանալ մեզ: Կալիդուն դեմ չէր։ Ես ասացի, որ մենք երկար ժամանակ միասին չենք խաղացել, չենք կիսել հանդերձարանը»,- ասել է Ժորժինյոն: