«Բարսելոնան» գտել է Ժերար Պիկեի փոխարինողին

Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է Diario Sport-ը։

Կողմերը արդեն բանակցում են: Հայտնի է, նաև, որ ակումբը նրան դիտարկում է որպես վետերան Ժերար Պիկեի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը:

Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: