Պաու Տորեսը պատրաստվում է համալրել իսպանական գրանդի շարքերը

«Բարսելոնան» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը 25-ամյա իսպանացուն դիտարկում է որպես մեկնարկային կազմի պոտենցյալ ֆուտբոլիստ:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին և նախագահ Ժոան Լապորտան անձամբ են հետաքրքրված Տորեսին հրավիրելու հարցում։

Նրան ակումբ հրավիրելու դեպքում թիմի ներկայիս կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն, գուցե վերջնականապես հաստատվի պաշտպանության աջ եզրում: