«Բարսելոնան» և «Միլանը» հետաքրքրված են «Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրով։
Աղբյուրի համաձայն՝ «Բետիսը» ցանկանում է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ստանալ 45 միլիոն եվրո։
Գործարքը կքննարկվի առաջիկա ձմռանը: Ֆեկիրի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։