«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեստում»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 29-ամյա անգլիացին կմիանա Պրեմիեր լիգայի ակումբին ազատ գործակալի կարգավիճակաով և կկնքի պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Անցած մրցաշրջանում Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 1-ին ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ։