«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին պատրաստվում է վերանորոգել «Սթեմֆորդ Բրիջը»:
Ինչպես նշում է The Sun-ը, ստադիոնում փուլային վերակառուցում է սպասվում։
Վերանորոգումը կիրականացի ճարտարապետ Ջանեթ Մարի Սմիթը, ով աշխատել է Միացյալ Նահանգների բազմաթիվ մարզադաշտերի վերանորոգման վրա, ներառյալ Օլիմպիական մարզադաշտը Ատլանտայում, Օրիոլ Պարկը Բալթիմորում, Ֆենվեյ Պարկը Բոստոնում և Դոջեր մարզադաշտը Կալիֆորնիայում: