Ջեյմի Կարագեր. ««Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարների մասին իր կարծիքով։

«Ես նյարդայնվա՞ծ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել տիտղոսի համար: Չէի ասի, որ նյարդայնացած եմ:

Պարզապես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, երբ խոսքը վերաբերում է տիտղոսների համար պայքարին:

Կարծում եմ, որ հիմա Տեն Հագի գլխավոր խնդիրը ակումբին Չեմպիոնների Լիգա վերադարձնելն է, որտեղ նրանք պետք է անպայման խաղան։ Ի վերջո, «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է։»,- Կարրագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։