«Ինտերի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել

«Ինտերի» երկրպագուները դժգոհ են պաշտպան Միլան Շկրինյարի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունից, հայտնում է Calciomercato-ն։

«Ներաձուրիների» ֆան ակումբի ներկայացուցիչները ակումբի գրասենյակի դիմաց պաստառ են փակցրել՝ «Ձեռք մի տվեք Շկրինյարրին» վերտառությամբ։

2021/22 մրցաշրջանում Շկրինյարը «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։