«Բարսելոնան» ևս մեկ փորձ կանի ձեռք բերել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆրանսիացու համար պայքարում ֆավորիտը «Չելսին» է, որը նրա համար առաջարկել է 65 միլիոն եվրո։
Սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը մեկ այլ՝ վերջին առաջարկն է պատրաստում պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, կատալոնացիները պատրաստ են Կունդեյին տարեկան 6-7 մլն եվրո վճարել, իսկ «արիստոկրատները»՝ տարեկան 12 մլն։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը